|
ԲԵՐՐԻ ՋԵՐՄՈՑ‘ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ |
|
|
Արզնի գյուղի մերձակայքում կառուցված ջերմոցում լոլիկի առատ բերք էր հասունացել:Ջերմոցը պատկանում է ՙՌասֆուուդ՚ ՍՊԸ-ին, որի գործադիր տնօրեն Արսենը պատմում է, որ տեղեկանալով վարկային ծրագրերի մասին, որոշել է վարկ վերցնել և ջերմոց կառուցել:Ըստ որում, վարկից բացի, ընկերության հիմնադիրները նաև իրենց միջոցներն են ներդրել: Հստակեցնենք, որ այս պարագայում ընկերությունը վարկ վերցրել է Համաշխարհայինբանկի ՙԳյուղական առևտրային ձեռնարկա տիրության զարգացման՚ ծրագրի շրջանակներում: ՙՋերմոցն զբաղեցնում է 2000 քմ տարածք: Այն կառուցելու և հանդերձավորելու համար ընկերությունը նաև 140 հազար ԱՄՆ դոլար վարկ է վերցրել: ՙԻնեկոբանկից՚, 6 տարի ժամկետով, 11 % տարեկան տոկոսադրույքով: Վարկն ստացել ենք 2007 թվականի ամռանը, երբ այստեղ աշխատանքներն սկսել էինք:Իսկ երբ վարկն էլ վերցրեցինք, ավելի մեծ թափով աշխատեցինք: | |
| Այս ջերմոցը 0-ից է ստեղծվել: Իսկ հիմա արդեն մշակում ենքլոլիկի` ջերմոցային հոլանդական սորտեր:Այստեղ դրվել է մոտ 4500 ույս, որընախատեսված է մինչև 1 տարի բերքատվությամբ, 1 բույսից մինչև 10 կգ բերքիհաշվարկով՚,- ասում է տնօրենը նշելով, որ նախատեսում են առաջիկայումընդարձակել ջերմոցային տնտեսությունը:
Ավելորդ չէ նկատել, որ ջերմոցը Արզնիում 4-5 աշխատատեղ է ապահովում,մոտ 60 հազար դրամ միջին աշխատավարձով: Մեր հետագա ծրագրով նախատեսում ենք մեր 1 հա տարածքում էլի ջերմոցներ դնել, ընդարձակել տարածքը, որքան ջերմոցը մեծ լինի, այնքան եկամուտները և շահույթը կավելանան: Ի դեպ, հատկանշական է, որ ջերմոցային լոլիկի մշկմամբ զբաղվող վարկառուն հավաստիացնում է, որ իրենց արտադրանքի իրացման առումով խնդիրներ չունեն: ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ The Armenian Reporter |
|
ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ |
|
|
| Վերջին մեկուկես տարվա ընթացքում Արթուր Սմբատյանը փորձում է վերստին ոտքի կանգնեցնել Սևանի երբեմնի հզոր թռչնաֆաբրիկան, որը պատկանում է ՙԲազիս ՍԱՌ՚ ՍՊԸ-ին:Իսկ 36-ամյա գործարարն էլ այդ ՍՊԸ հիմնական բաժնետերն է և թռչնաֆաբրիկան ձեռք է բերել 1993 թվականին: | Պատմում է, որ այն ժամանակ արդեն 30 հսկայական թռչնանոց ունեցող ֆաբրիկան ուղղակի ամայացած վիճակում էր: Չնայած այդ ամենին, երիտասարդ գործարարը նշում է, որ դեռևս 1994-ին. ՙէն վատ տարիներին, ՀՀՇ-ի ահավոր տարիներին, Պյատիգորսկից (Ռուսաստան) ինքնաթիռով 30000 թռչուն եմ μերել ձվատու հավի ճտեր, ֆաբրիկան նորից մի կերպ ստեղծել եմ, բայց 97-ին ստիպված էի վերացնել, որովհետև էլ հնարավոր չէր, պարսկական հավկիթն էժան μերում էին, և մենք սնանկացման վտանգի առաջ կանգնեցինք՚,- պատմում է Արթուրն ու ՙքաղցր՚ խոսքերով հիշում այն ժամանակվա մյուս ղեկավարներին և նրանց վարած տնտեսական քաղաքականությունը: Իսկ հիմա, փաստորեն, երկրորդ անգամ, նա նորից վերսկսել է աշխատանքը, սեփական միջոցներով վերականգնելով 20-25 հազար ձվատու հավերով 1 թռչնանոց: Բացի այդ, ներգրավվելով IFAD-ի ՙԳյուղական տարածքների տնտեսական զարգացման՚ ծրագրով իրականացվող վարկավորման գործընթացում, Արթուր Սմμատյանի ՙԲազիս ՍԱՌ՚ ընկերությունը, որտեղ, ի դեպ, Սևանից ու մերձակա μնակավայրերից 25 մարդ է աշխատում, վարկ է վերցրել և գործարարը թռչնաֆաμրիկայի հնարավորություններն ու արտադրողականությունը կրկնապատկելու լուրջ ակնկալիքներ ունի. ՙԱյդ վարկային ծրագրի մասին իմանալով, վարկային հայտ ներկայացրեցի ՙԻնեկոμանկին՚ և 5 տարի ժամկետով, 12 % տարեկան տոկոսադրույքով, 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք վարկ վերցրեցի:Անցած տարվա գարնանն եմ վերցրել վարկը, այդ միջոցներով ևս մեկ թռչնանոց ենք վերանորոգել, գումարի մի մասը դրել ենք թռչնակերի խոհանոցի վրա, ձվի առաքման համար ՙՖորդ՚ և ՙԳազել՚ մեքենաներ ենք գնել: Թռչնանոցի սարքավորումներն էլ գնել եմ իմ միջոցներով: Այս նոր թռչնանոցը մինչև 35 հազար թռչունի համար է նախատեսված,ճուտ եմ գնելու, հիմնականում‘ձվատու և ակնկալում եմ, որ ամսական թողարկումը ներկայիս 400 հազար հատ հավկիթից կհասցնենք մոտ 1 միլիոնի:Ի դեպ, վերջին կես տարում վարկի 85 հազար դոլար ՙմայր՚ գումարից 15 հազար դոլարն արդեն մարել ենք՚,- ասում է զրուցակիցս: Նա նշում է, թե ընդհանրապես առաջին անգամ է վարկ վերցրել, սակայն վստահ է, որ կվերադարձնի:Ինչ վերաμերվում է վարկի արդյունավետությանը, ապա գործարարը նկատում է. ՙԵթե առանց վարկի, միայն իմ ուժերով, այս վիճակին կհասնեի 5 տարում, ապա վարկի ներգրավմամբ հասա 1 տարում՚: ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ The Armenian Reporter |
|