|
|
|
ՙԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ – ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱն ԳՐԱՍԵՆՅԱԿ՚ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ Պաշտոն - Վարկային, մոնիտորինգի մասնագետ Աշխատանքի ժամկետ - Պայմանագրային Տեղակայում - ք. Երևան, Տիգրան Մեծի 4 Աշխատանքի նկարագրություն Վարկային, մոնիթորինգի մասնագետը հաշվետու է գլխավոր վարկային, մոնիթորինգի մասնագետին, ընդհանուր առմամբ պատասխանատու է վարկատուների և վարկառուների` պահանջվող չափանիշներին համապատասխանության ստուգման, հաշվառման, հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև ծրագրի ներքո տրամադրված վարկերի մոնիթորինգի համար: Պարտականություններ •Կանոնավոր կերպով իրականացնել վարկատու կազմակերպությունների մոնիթորինգ` ՋդՇ վարկային բաղադրիչում շարունակական մասնակցության չափանիշներին համապատասխանության համար, ըստ ծրագրի գաղափարախոսության և ընթացակարգերի: Անհամապատասխանության դեպքում տեղեկացնել գլխավոր մասնագետին և ներկայացնել առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ: •ՈՒսումնասիրել վարկատու կազմակերպությունների կողմից ներկայացվող վարկային փաթեթները, ապահովել դրանց համապատասխանությունը ծրագրի գաղափարախոսությանը, ծրագրի ընթացակարգերը կանոնակարգող փաստաթղթերի պահանջներին: •Գործնական առաջարկություններ ներկայացնել գլխավոր մասնագետին առանձին վարկային փաթեթների կապակցությամբ: •Կանոնավոր կերպով կատարել դաշտային այցելություններ ՋդՇ վարկային բաղադրիչի վարկառուների մոնիթորինգի իրականացման համար, արդյունքների վերաբերյալ ներկայացնել գրավոր հաշվետվություն: •Օժանդակե լավագ մասնագետին ՋդՇ վարկային բաղադրիչի շրջանակներում ամսական և պարբերական հաշվետվությունների պատրաստման և ՀՄՀ-ին ներկայացման հարցում: •Իրականացնել ՋդՇ վարկային բաղադրիչի շրջանակներում այլ աշխատանքներ` ըստ ղեկավարության պահանջի: Պահանջվող որակավորում •Բարձրագույն Տնտեսագիտական կրթություն: Գիտական աստիճանը դիտվում է որպես առավելություն: •Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում` վարկային բաժնում: Գյուղատնտեսական վարկավորման փորձը դիտվում է որպես առավելություն: •Համակարգչի (MS Office) վարժ իմացություն: Անգլերեն լեզվի իմացությունը դիտվում է որպես առավելություն •Թիմային աշխատանքի կարողություն Վարձատրությունը - համաձայն աշխատանքային պայմանագրի: Դիմումների ներկայացման գործընթացը Հետաքրքրված անձինք պետք է էլեկտրոնային փոստով ներկայացնեն ինքնակենսագրական /CV/ և ուղեկցող նամակ վերնագրելով “Loan Monitoring Specialist”. rff-mca@kvnet .am Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: Հայտարարության բացման ամսաթիվ - 28 սեպտեմբերի 2009թ. Դիմումների ընդունման վերջնաժամկետ - 09.հոկտեմբերի 2009թ. ժամը 17:00 Մանրամասների համար զանգահարել 54-72-91;92: |





