| ԳՖԿ- ԾԻԳ ՊՀ -ի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և ռազմավարությունը |
|
|
|
Գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ) կազմավորվել է ՀՀ Ֆինանսների նախարարության ներքո` ՀՀ Կառավարության որոշմամբ: ՙԳՖԿ- ԾԻԳ՚ ՊՀ -ի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը ԳԶՄՀ -ի, ՀԲ -ի միջոցների հաշվին գյուղական տարածքներում գյուղական փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական պրոդուկտները մատչելի դարձնելու միջոցով: Այս նպատակով վարկային միջոցների ԳԶՄՀ մասնաբաժինը (մոտ 8.9 միլիոն ԱՄՆ դոլար): ՀԲ մասնաբաժինը (մոտ 5.2 միլիոն ԱՄՆ դոլար) օգտագործվում է նախա որակավորում անցած բանկերի և այլիրավասու ֆինանսական կառույցների միջոցով` միջին և երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար: Վերաֆինանսավորման ենթակա վարկերի տևողությունը 1-7 տարի է, մեկ վարկի առավելագույն արժեքը սկզբնական շրջանում սահմանված է 150.000 ԱՄԴ, առավելագույն արտոնյալ ժամկետը` 18 ամիս: Քանի որ վարկային ողջ ռիսկը կրում են բանկերը, ուստի շահառուներին վարկերը տրամադրվում են գրավային, տոկոսային և արտոնյալ ժամկետի վերաբերյալ սեփական քաղաքականությանը համապատասխան: ԳՖԿ վերաֆինանսավորման համար ընդունելի ներդրումները ներառում են` ա) ներտնտեսային ներդրումներ մշակա բույսերի և անասնապահության զարգացման համար, բ) ներդրումներ ուղղված վերամշակման, պահեստավորման, փաթեթավորման, շուկայահանման և գյուղատնտեսական այլ ենթաոլորտների զարգացմանը: Ընթացիկ ծրագրերի նպատակն է` ՀՀ առավել աղքատ մարզերի գյուղական բնակչության եկամուտների կայուն աճի ապահովումը: Ծրագրի խնդիրն է` սահմանված տարածքում ապահովել գյուղատնտեսությանն առնչվող տնտեսական գործունեության կայուն աճ: Ծրագիրն իր գործունեությունն իրականացնում է Հանրապետության լեռնային 7` Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Դա ներառում է Հայաստանի հողատարածքի մոտ 80%-ը: 2007 թվականի փետրվարից ՀԲ -ի հետ կնքված պայմանագրի շնորհիվ հնարավոր եղավ գյուղի վարկավորման ծրագրի իրականացումը Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Երևանում: Ծրագրի շրջանակներում որպես համագործակցող բանկեր ընտրվել են 8-ը` Արդշինինվեստ բանկ, Յունի բանկ, Անելիք բանկ, Ինեկո բանկ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Կոնվերս բանկ, Առեքսիմ բանկ, ՀԲԲ: 2007թ հոկտեմբերի 16-ին ՙՀազարամյակի մարտահրավերներ- ՀԱՅԱՍՏԱՆ՚ ՊՈԱԿ -Ի հետ կնքվել է պայմանագիր նմանօրինակ ծրագրերի համատեղ իրականացման և մոնիտորինգի կազմակերպման վերաբերյալ (մասնա բաժինը` մոտ 8.5 միլիոն ԱՄՆ դոլար):Ծրագրին մասնակցում են` ՙՀայ բիզնեսբանկ՚ՓԲԸ, ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ, ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈւՎԿ, ՙՆոր Հորիզոն՚ ՈւՎԿ: |





