|
|
|
ՍԿԻԶԲ ՀՀ ֆինանսների նախարարության ներքո գործող «Գյուղական Ֆինանսավորման Կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ» (այսուհետ` ԳՖԿ-ԾԻԳ) պետական հիմնարկը հիմնվել է 2005թ. հոկտեմբերին: ՆՊԱՏԱԿ ԳՖԿ-ԾԻԳ-ի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխքան ֆինանսական պրոդուկտները (վարկերը) առավել մատչելի դարձնելու միջոցով: ՈՒՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՖԿ-ԾԻԳ-ի վերաֆինանսավորման համար ընդունելի ներդրումները համարվում են` ՊԱՅՄԱՆՆԵՐ ԳՖԿ-ԾԻԳ-ի վերաֆինանսավորման ենթակա վարկերի տևողությունը 1-ից 7 տարի է, մեկ վարկի առավելագույն արժեքը սահմանված է 150 հազար ԱՄՆ դոլարի չափով, առավելագույն արտոնյալ ժամկետը` 18 ամիս: ՌԻՍԿԵՐ Քանի որ վարկային ողջ ռիսկը կրում են Մասնակից Ֆինանսական Կառույցները, ուստի շահառուների հայթայթման և դրանց վարկավորման գրավային, տոկոսային, արտոնյալ ժամկետի տրամադրման պայմանները ՄՖԿ իրականացնում են սեփական քաղաքականության համապատասխան: ԾՐԱԳՐԵՐ Ներկայումս ԳՖԿ-ԾԻԳ-ի գործառույթները իրականացվում են հետևյալ ներդրումային ծրագրերի և/կամ ֆինանսական աղբյուրների շրջանակներում. •«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագիր`ֆինանսավորող ԳԶՄՀ - IFAD, |





